ՎՎարդան Հովսեփյան

Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը դադարեցրել է ՀԲՖ-ՀԱՕԿ դատական գործընթացը

Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը դադարեցրել է ՀԲՖ-ՀԱՕԿ դատական գործընթացը

Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան 2019 թվականի օգոստոսի 15-ին բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դեմ՝ ՀԱՕԿ-ի ասամբլեայի կողմից կայացված որոշման առիթով (ՀԲՖ-ին ՀԱՕԿ-ի անդամակցությունից զրկելը): Այդ առթիվ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) գործ է հարուցել օգոստոսի 21-ին:

ՀԱՕԿ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին CAS-ը տեղեկացրել է հայցվորին (ՀԲՖ), որ դեռևս չի ստացել բողոքարկման ամփոփագիրը և, ըստ այդմ, հորդորել է մինչև հոկտեմբերի 3-ը, որպես ապացույց, ներկայացնել բողոքարկման համառոտագիրը։

Քանի որ հայցվորի բողոքարկման համառոտագրի ներկայացնելու ժամկետը լրացել է հոկտեմբերի 3-ին, դատարանը բողոքարկումը չեղյալ է համարել` հաշվի առնելով, որ բողոքարկման ոչ մի գրություն չի ներկայացվել, պատասխաններ չեն ներկայացվել և հանձնաժողով չի ստեղծվել:

CAS-ը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե դատական գործընթացը դադարեցվել է բավարար հիմքեր չունենալու պատճառով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում