ՄՄարիամ Մխիթարյան

Դոնալդ Թրամփը չեղարկել է Սան Ֆրանցիսկոյում դաշնային զորքերի տեղակայումը

Դոնալդ Թրամփը չեղարկել է Սան Ֆրանցիսկոյում դաշնային զորքերի տեղակայումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Սան Ֆրանցիսկոյում դաշնային զորքերի տեղակայումը, խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների դիմումից և Կալիֆոռնիայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերից հետո։

Նախօրեին հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել Սան Ֆրանցիսկոյում և Ալամիդայում, իրենց բողոքը հայտնելու Կալիֆոռնիայում ազգային գվարդիայի տեղակայմանը, ինչը Դոնալդ Թրամփը մտադիր էր անել շաբաթ օրը՝ հանուն անօրինական ներգաղթի ու հանցավորության դեմ պայքարի:

Թրամփի այդ որոշումը զայրացրել է Կալիֆոռնիայի քաղաքական գործիչներին՝ հատկապես հաշվի առնելով, որ նահանգում բռնի հանցագործության մակարդակը ամենացածրն է 1950-ականներից ի վեր։

Նախկինում ԱՄՆ նախագահն ազգային գվարդիա էր տեղակայել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում, Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում, Միսսուրի նահանգում և Վաշինգտոնում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում