ԼԼուսինե Մուրադյան

ՃՏՊ՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում. կա 1 զոհ

ՃՏՊ՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում. կա 1 զոհ

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածի մոտակայքում, բախվել են Opel և Hyundai մակնիշների ավտոմեքենաները:

Երկու տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի կիրառմամբ Hyundai մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ուղևորներից մեկը մահացել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում