ԼԼուսինե Մուրադյան

Քննչական կոմիտեն չի մեկնաբանում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին կրկին հարցաքննելու տեղեկությունը

Քննչական կոմիտեն չի մեկնաբանում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին կրկին հարցաքննելու տեղեկությունը

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին այսօր կրկին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության: Քննչական կոմիտեից 1Lurer.am-ին հայտնեցին, որ չեն մեկնաբանում այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Քննչական կոմիտեից 1Lurer.am-ին փոխանցել էին, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին: Խոսակցության ընթացքում Աղան աբեղան արքեպիսկոպոսին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին: Խոսակցության առիթը, ինչպես հասկացվում է ձայնագրությունից, Աղան աբեղայի դիմումն է՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին: Աղան աբեղա Երնջակյանը համարում է, որ կաթողիկոսն իրեն ծառայության է ուղարկում Վանաձոր` իր ըմբոստության պատճառով:

Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը քննության առարկա կդառնա արդեն իսկ առկա քրեական վարույթի շրջանակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում