ՎՎարդուհի Հարությունյան

Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել և մասնակցել հակամարտությանը. Օրբան

Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել և մասնակցել հակամարտությանը. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում պատերազմի դեմ «Խաղաղության երթից» հետո տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Բուդապեշտը մտադիր չէ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել և մասնակցել հակամարտությանը:

«Մենք չենք տա մեր փողերը, մենք չենք տա մեր զենքը, և մենք չենք գնա պատերազմի, որպեսզի մեռնենք Ուկրաինայի համար»,- ասել է Օրբանը:

Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը իրենց պատերազմը չէ: Հունգարիայի վարչապետը հավելել է, որ ԵՄ առաջնորդները շարունակում են աջակցել ռազմական գործողություններին և ստեղծել են «ցանկացողների կոալիցիա»՝ արդեն 180 մլրդ եվրո ծախսելով Կիևին ռազմական օգնության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում