ՄՄարո Թարվերդյան

«Բրենդլիդերին» պատկանող արտադրամասում խախտումներ են հայտնաբերվել. ընկերության գործունեությունը կասեցվել է

«Բրենդլիդերին» պատկանող արտադրամասում խախտումներ են հայտնաբերվել. ընկերության գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են հայտնաբերվել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող կիսֆաբրիկատների, հրուշակեղենի և լավաշի արտադրամասում (Երևան, Նուբարաշեն):

 

 

Այսպես՝

  • արտադրական շինության հատակներն ունեցել են վնասված հատվածներ, ինչը թույլ չի տվել իրականացնել պատշաճ լվացման ու ախտահանման աշխատանքներ,
  • առաստաղները չեն բացառել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,
  • պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, ունեցել են կոռոզիայի հետքեր։

 

 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում