ՔՔրիստինա Մկրտչյան

Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը անդրադարձել են հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներին

Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը անդրադարձել են հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:

 

Նախարարները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության ողջ օրակարգը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 

 

Մտքեր են փոխանակվել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման շուրջ։

 

Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում և ձևաչափերով արդյունավետ փոխգործակցությունն ապահովող նախաձեռնությունները։

 

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել տարածաշրջանային իրողությունների, այդ թվում՝ օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ու կարևոր զարգացումներին։

 

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում զարգացումներին։
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում