ԳԳոհար Սարգսյան

Հրապարակվել են կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները

Հրապարակվել են կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 2488-Ա/2 հրամանով լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի «2025 թվականի ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների՝ «Հոգեբանություն» ուղղությամբ, կամավոր ատեստավորման ժամանակացույցը հաստատելու մասին» N 2035-Ա/2 հրամանում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Լրացումները և փոփոխությունները վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանը. ըստ այդմ՝ ամրագրվել են օրերը, ժամերը և քննական կենտրոնները:

Հրամանով հաստատված քննական կենտրոնները վերաբերում են նաև մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորմանը: Նշյալ խմբի ատեստավորման ժամի մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Նշենք, որ քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկություն ատեստավորման մասնակիցները կստանան նաև matyan.emis.am կամ at.emis.am կայքերի միջոցով՝ կախված նրանից, թե որ հարթակով են գրանցվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում