ԼԼուսինե Մուրադյան

Ավետիք Վիգենի Իսահակյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Ավետիք Վիգենի Իսահակյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար առաջարկվում է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք Վիգենի Իսահակյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում: Նախագիծն ընդգրկված է Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 23-ի նիստի օրակարգում:

Ավագանու նիստին ներկայացվեց նրա կենսագրությունը, նշվեց, որ նա գրող Ավետիք Իսահակյանի թոռն է, ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Նա հեղինակ է 300-ից ավելի գիտական աշխատությունների, հրապարակումների, հոդվածների: Ավետիք Իսահակյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, արժանացել է նաև «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչմանը:

Նախագիծն ընդունվեց 43 կողմ, 3 դեմ, 8 ձեռնպահ ձայներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում