ՎՎարդուհի Հարությունյան

Միացյալ Նահանգները պատժամիջացներ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» ընկերությունների նկատմամբ

Միացյալ Նահանգները պատժամիջացներ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» ընկերությունների նկատմամբ

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ՝ թիրախավորեով ռուսական երկու խոշոր նավթային ընկերությունները՝ «Ռոսնեֆտը» և «Լուկօյլը»: Այս քայլով ԱՄՆ նախագահը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:

«Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն էր: Մենք երկար սպասեցինք»,- նշել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով՝ Վլադիմիր Պուտինի հետ ամեն անգամ լավ զրույցներ են ունենում, սակայն դրանք հետո ոչ մի տեղ չեն տանում: 

Թրամփը նաև հայտարարել է, որ չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը:

«Ինձ չէր թվում, թե մենք կհասնեինք այնտեղ, ուր պետք էր, հետևաբար, ես չեղարկեցի հանդիպումը: Բայց մենք ապագայում կհանդիպենք»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսում Թրամփը նաև քննադատել է իր ռուս գործընկերոջը խաղաղությանը լուրջ չմոտենալու համար: Միևնույն ժամանակ, Թրամփի խոսքով՝ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանը համաձայնի դադարեցնել պատերազմը:

Ռյուտեն իր հերթին նշել է, որ այս պատժամիջոցներն ավելի մեծ ճնշում կգործադրեն Պուտինի վրա: 

Անցյալ շաբաթ էլ «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել Մեծ Բրիտանիան: Այս երկու ընկերությունները օրական 3,1 միլիոն բարել նավթ են արտահանում: Մոսկվայի ամենախոշոր գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան: Նյու Դելին, սակայն, նախատեսում է կրճատել ռուսական էներգակիրների ներմուծումը, ինչի դիմաց, ըստ տարբեր աղբյուրների, Վաշինգտոնը կնվազեցնի հնդկական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում