ՄՄարո Թարվերդյան

Տիգրան Ավինյանը «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Տիգրան Ավինյանը «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Սարգիս Խաչատրյանը հոկտեմբերի 21-ից նշանակվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև սահմանված կարգով մրցույթում հաղթող ճանաչվելը:

Այս մասին որոշումը ստորագրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ընկերության տնօրենի տեղակալ Վահան Առուշանյանը հոկտեմբերի 21-ից ազատվել է նույն ընկերության տնօրենի պարտականությունների կատարումից:

Հիշեցնենք՝ օրեր առաջ, Նուբարաշենի աղբավայրում բռնկված խոշոր հրդեհից հետո, ընկերության տնօրեն Վահե Վարդապետյանն ազատվել էր աշխատանքից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում