ԼԼուսինե Մուրադյան

Դատական համակարգի խնդիրներն իրականում շատ ավելի խորն են, քան պատկերացնում ենք. Փաշինյան

Դատական համակարգի խնդիրներն իրականում շատ ավելի խորն են, քան պատկերացնում ենք. Փաշինյան

Դատական համակարգի խնդիրներն իրականում շատ ավելի խորն են, քան մենք պատկերացնում ենք: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի դիտարկմանը, թե ընդդիմադիրները կառավարող թիմին և Նիկոլ Փաշինյանին մեղադրում են դատական իշխանության վրա ունեցած ազդեցության, դատարանները «գրպանում պահելու», քաղաքական և այլ գործիչների նկատմամբ հետապնդումների համար, բայց մյուս կողմից պնդում են, թե այդ գործերը «դատարաններում փշրվում են»:

Փաշինյանը կարծում է, որ նոր Սահմանադրությամբ պետք է անդրադառնալ այս խնդիրներին, պետք է նախ սահմանել, թե «դատական համակարգի անկախություն» ասելով՝ ինչ պետք է նկատի ունենալ, քանի որ ՀՀ-ում բոլոր իշխանությունների համար մի աղբյուր կա, այն է՝ ժողովուրդը:

«Ես այսօր տեսնում եմ համակարգային պրոբլեմ, որ դատական իշխանությունն օրգանական կապ չունի ժողովրդի հետ, այսինքն՝ կղզիացած վիճակ է, և այդ օրգանական կապի բացակայությունը լրջագույն պրոբլեմներ է ստեղծում»,- ասաց նա և հավելեց, որ դատական և ընդհանրապես պետական համակարգը, որի մասին երազում են, ենթադրում է հանրային լուրջ ներդրումներ:

«Չի կարող լինել մեր հանրային ընկալումներին համապատասխան դատական համակարգ, եթե դատական համակարգը համապատասխան չափով չի ֆինանսավորվում: Այդ ֆինանսավորումը շատ հարցեր է լուծում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, թե ԲԴԽ-ի այսօրվա կառուցվածքը խնդրահարույց է, քանի որ այն չի ապահովում դատական համակարգի օրգանական կապն իշխանության միակ տիրոջ՝ ժողովրդի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում