ՎՎարդան Հովսեփյան

Կրթության ոլորտի փոփոխությունները մեծածավալ են. Արայիկ Հարությունյան

Կրթության ոլորտի փոփոխությունները մեծածավալ են. Արայիկ Հարությունյան

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են իրականացված և ընթացքի մեջ գտնվող երկկողմ ծրագրերն ու հետագա համագործակցության հեռանկարները:

Կարևորվել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` չափորոշիչների մշակումը, դպրոցաշինությունն ու լաբորատորիաների ստեղծումը, բարձրագույն կրթության բարեփոխումները, նախադպրոցական կրթության զարգացումը:

Կողմերն ընդգծել են որակյալ կրթության հասանելիության կարևորությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ծրագրերով նախանշվող մարդկային կարողությունների հզորացմանը միտված հնարավորությունները:

Նախարարը նշել է, որ ընթացող  փոփոխությունները մեծածավալ են և առնչվելու են ոլորտի բոլոր շահառուներին, հետևաբար թիրախային խմբերը պետք է փոփոխություններին հաղորդակից դառնան։

Հանդիպման ընթացքում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է կրթության ոլորտի բարեփոխումների այս փուլի ընթացքը: Անափիոսյանի խոսքով` բարեփոխումներն իրենց հիմնական արդյունքը կտան 10-15 տարի հետո, բայց կարևոր է նաև այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնց արդյունքները շոշափելի կլինեն կարճաժամկետ կտրվածքում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀԲ-ի կողմից պատրաստվող «Աշխարհի զարգացման զեկույցի» (World development report) մարդկային կապիտալի զարգացման կրթական բաղադրիչին, բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող նոր օրինագծի մշակմանը և մի շարք այլ հարցերի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում