ԱԱրամ Մարանդյան

Վարշավայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով

Վարշավայում  նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով

Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում նոյեմբերի 18-19-ը Վարշավայում  նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Գործարար համաժողովի համար առանձնացվել են այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է ներառվեն համաժողովի օրակարգում, մասնավորապես՝ հաղորդակցություններ, լոգիստիկա, սննդի սպասարկում, էներգետիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ: 

Միջոցառման անցկացման վայրը՝ Վարշավա, The Westin Warsaw։

«Համաժողովին ձեր մասնակցությունը կարող եք հաստատել՝ գրանցվելով հետևյալ հղումով մինչև հոկտեմբերի 24-ը։

Ներկայացնում ենք նաև Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալության կողմից տրամադրված գործարար կազմակերպությունների ցանկը»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում