Մի ֆոտոյի պատմություն. առաջին զոհերը

Մի ֆոտոյի պատմություն. առաջին զոհերը

Զեյթունը Օսմանյան կայսրության առաջին հայկական համայքն էր, որը 1915-ի ապրիլին զանգվածաբար տեղահանվեց: Ըստ ծրագրի, պետք էր զեյթունցիներին զրկել դիմադրություն կազմակերպելու ցանկացած հնարավորությունից: Այդ պատճառով էլ բնակչության մի մասին ուղարկեցին սիրիական անապատ, մյուս մասին՝ Կոնիայի հարթավայրեր:

Կոնիայի ամերիկյան հիվանդանոցում աշխատող երեք միսիոներներն ակամայից դարձան Հայոց Ցեղասպանության ականատեսները: Կոնիայի կայարանը որպես տարանցիկ ճամբար պիտի ծառայեր: Քանի որ արեւմտյան եւ կենտրոնական Անատոլիայի բոլոր հայերն այդտեղով պիտի անցնեին, կայանը դարձավ համակենտրոնացման ճամբար:

Լուսանկարը ԱՄՆ-ի ազգային արխիվից է: Այն առաջին անգամ  ցուցադրվում է Հայոց Ցեղասպանության 3-րդ թվային ցուցահանդեսում: Լուսանկարի հեղինակը դոկտոր Ուիլֆրեն Փոուստն է՝ ամերիկյան հիվանդանոցի երեք միսիոներներից մեկը: Հենց նրա լուսանկարները դարձան Հայոց Ցեղասպանության առաջին վկայությունները:

                                                                                                                                       Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում