Նոյեմբերի 18-ին` Իտալիայի Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի տասներորդ տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:
Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից՝ https://www.vivaticket.it/eng/event/qualif-campionato-europeo-2020-italia-armenia/141667:
Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով: Տոմսերը ձեռք բերելու համար նախ պետք է գրանցվել կայքում` լրացնելով անձնական տվյալները, որից հետո հնարավոր կլինի իրականացնել գնումը։
Հայկական կողմին հատկացվել է «Ռենցո Բարբերա» մարզադաշտի O21 սեկցիան: Տոմսերի արժեքն է 12 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև նոյեմբերի 11-ը:










