ԱԱննա Զախարյան

Գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը Բեյրութում շախմատի միջազգային մրցաշարի են մասնակցում

Գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը Բեյրութում շախմատի միջազգային մրցաշարի են մասնակցում

2025 թվականի հոկտեմբերի 18-ից 25-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվում է «12th Beirut International Open Chess Championship» շախմատի միջազգային մրցաշարը:

Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

5 խաղափուլից հետո Վահե Բաղդասարյանը ունի հարյուր տոկոսանոց արդյունք և կիսում է առաջին հորիզոնականը բելառուս գրոսմայստեր Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ:

Լևոն Բաբուջյանը 5 հնարավորից ունի 4.5 միավոր և գտնվում է երրորդ հորիզոնականում։

Մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում