ԷԷլեն Պետրոսյան

Արդյունավետ բանակցություններ ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ Իրակլի Կոբախիձե

Արդյունավետ բանակցություններ ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ Իրակլի Կոբախիձե

Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովից առաջ արդյունավետ բանակցություններ ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք քննարկեցինք կարևոր երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Վստահ եմ, որ այս հանդիպումը կհզորացնի Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը»,-նշել է նա։

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Իրակլի Կոբախիձեն մեկ անգամ ևս շնորհավորել է այդ առիթով և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը:

Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ:

Ի պատիվ վարչապետ Փաշինյանի՝ Իրակլի Կոբախիձեի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում