ՎՎարդուհի Հարությունյան

Հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել 13 գերու աճյուն

Հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել 13 գերու աճյուն

ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է հանձնել ևս մեկ պատանդի աճյուն։ Այն փոխանցվել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին և ուղարկվել նույնականացման: Հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել 13 գերու աճյուն՝ հայտնի 28-ից։

Ավելի վաղ՝ պաղեստինյան շարժումը հայտարարել էր, որ բոլոր գերիների մարմինների վերադարձի գործընթացը ձգձգվում է, քանի որ բարդ է կարճ ժամանակահատվածում գտնել բոլոր մնացորդները:

«Մարմինների մի մասը թաղված է Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով ավերված թունելների և շենքերի փլատակներում։ Նրանց փոխանցումն ուշանում է, քանի որ Իսրայելը թույլ չի տալիս Գազա փրկարարական սարքավորումներ տեղափոխել», - ասված է շարժման հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է՝ եթե ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի գերիների մարմինները և խախտի Գազայում հրադադարի համաձայնությունը, ինքը թույլ կտա Իսրայելի վարչապետին վերսկսել ռազմական գործողությունները:

Վերջերս Իսրայելը և Համասը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել հրադադարի համաձայնագիրը խախտելու համար։ Սակայն հոկտեմբերի 19-ին ռեժիմը կրկին սկսել է գործել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում