ՀՀայկ Նավասարդյան

ԱՍՀ նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ԱՍՀ նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

 

Քննարկվել են ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքի, սոցիալական բնակարաշինության, խնամատարության ինստիտուտի զարգացման, սոցիալական ծառայությունների թվայնացման և մի շարք այլ ուղղություններով․ անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։

 

Հանդիպման ընթացքում դիտարկվել է սոցիալական պաշտպանության համակարգերի կատարելագործման ուղղությամբ տեխնիկական աջակցության, ինչպես նաև ապաինստիտուցիոնալացման գործընթացի վերաբերյալ փորձի փոխանակման՝ ԵՄ կողմից աջակցության հնարավորությունը։

 

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կառույցի կարևոր դերը ՀՀ սոցիալական քաղաքականության և բարեփոխումների օրակարգում։

 

Անդրադառնալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում իրականացվող աշխատանքներին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ ԱՍՀ նախարարությունը ԵՄ փորձագետների հետ համագործակցությամբ շարունակում է ակտիվորեն մասնակցել համաձայնագրի ճանապարհային քարտեզի մշակման և իրականացման գործընթացին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ-ի կողմից Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության միջոցառումների արդյունքները։ Այս համատեքստում նախարար Թորոսյանը մանրամասնել է պետության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ կարևորելով հայրենակիցների բնակապահովման և զբաղվածության ուղղությամբ աշխատանքները։

 

Վասիլիս Մարագոսն ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել սոցիալական պաշտպանություն ոլորտում նախատեսվող ծրագրերում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում