ՄՄարո Թարվերդյան

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Երևանի պարեկների բացահայտումը

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները հոկտեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 3․15-ին, Բաբայան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մի մեքենա։ 19-ամյա վարորդը ներկայացրել է օտարերկրյա վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում