ՀՀայկարամ Նահապետյան

Քննարկվել են ԵԱՏՄ նոր կանոնակարգով ներկրվող մեքենաների համար սահմանվող պահանջները

Քննարկվել են ԵԱՏՄ նոր կանոնակարգով ներկրվող մեքենաների համար սահմանվող պահանջները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է  ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանին: Նորաստեղծ ասոցիացիան, որը միավորում է հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներին, պատրաստ է համագործակցելու ոլորտային պետական կառույցների հետ՝ Հայաստանում ավտոմոբիլային շուկայի կանոնակարգման ուղղությամբ: Պետրոսյանը կարևորել է պետության կողմից դաշտի ինստիտուցիոնալ համակարգման անհրաժեշտությունը:

ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն  իր խոսքում նույնպես  շեշտել է  պետական-մասնավոր հատված համագործակցությամբ խնդիրների լուծման արդյունավետությունը: 

Հանդիպմանը քննարկվել են 2020 թ. հունվարից ԵԱՏՄ նոր կանոնակարգով ավտոմոբիլային տրանսպորտի համար սահմանվող տեխնիկական պահանջներին, ընթացակարգերին և ոլորտի կանոնակարգմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմոբիլային շուկայի ձևավորմանը, ավտոմոբիլային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցերի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված հարցերն ուսումնասիրելու և լուծումներ  գտնելու  ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում