ԱԱննա Զախարյան

Տրանսպորտ և տեխնոլոգիաներ. ՀՀ-Ավստրիա համագործակցության նոր հորիզոններ

Տրանսպորտ և տեխնոլոգիաներ. ՀՀ-Ավստրիա համագործակցության նոր հորիզոններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիական գործարար պատվիրակությանը։

 
Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում Ավստրիայի պատվավոր հյուպատոս Արամ Մարությանը, Ավստրիայի դեսպանության և ավստրիական «Kahlbacher Machinery GmbH», «Kapsch TrafficCom AG», «FREQUENTIS AG» ընկերությունների ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են հայաստանյան մասնավոր և պետական կառույցների հետ համագործակցության հնարավորություններով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները՝ հատկապես տրանսպորտի ոլորտում։ Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը, համագործակցության ուղիներն ու տեսլականները, որոնք միտված են ենթակառուցքվածների զարգացմանը։
 
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերությունների գործունեության ոլորտները, հեռանկարներն ու ակնկալիքները։

 

Արմեն Սիմոնյանն անդրադարձել է օդային տրանսպորտի ոլորտում ՀՀ կառավարության իրականացվող աջակցության ծրագրերին և Եվրամիության EPIC հիմնադրամի աջակցությամբ իրակացվող ուսումնասիրությանը՝ ուղղված Հայաստանում ճանապարհների վճարի և բեռնատարների կշռման էլեկտրոնային համակարգի ներդրմանը։
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում