ԱԱննա Զախարյան

Ստորգետնյա գազատար է վնասվել, դադարեցվել է Երևանի որոշ փողոցների և թաղամասերի գազամատակարարումը. հասցեներ

Ստորգետնյա գազատար է վնասվել, դադարեցվել է Երևանի որոշ փողոցների և թաղամասերի գազամատակարարումը. հասցեներ

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 21-ին՝ ժամը 04։00-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Խորենացու, Տիգրան Մեծի, Խորենացու 3-րդ փակուղիով, Գլինկայի, Քրիստափորի, Սևանի, Զավարյան, Արշակունյաց և Ագաթանգեղոսի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում