ՔՔրիստինա Մկրտչյան

ԱՍՀ նախարարը և «ՍՕՍ - Մանկական գյուղեր»-ի տնօրենը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը

ԱՍՀ նախարարը և «ՍՕՍ - Մանկական գյուղեր»-ի տնօրենը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «ՍՕՍ - Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները՝ որպես առաջնահերթություն ընդգծելով երեխաների լավագույն շահն ու ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը։

 

Անդրադարձ է կատարվել նաև երեխաների` խնամքի հաստատություններից ապաինստիտուցիոնալացման գործընթացին և ընտանիքների հետ վերամիավորմանն առնչվող մի շարք հարցերի։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում