ԳԳոհար Սարգսյան

Ալեն Սիմոնյանը դանիացի գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից

Ալեն Սիմոնյանը դանիացի գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 20-ին Ժնևում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային` քննարկելով հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից: Քննարկումներ են ծավալվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին` կարևորելով անհայտ կորած համարվողների հարցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում