ԴԴավիթ Մուրադյան

Գյումրու քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը. հայտարարություն

Գյումրու քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը. հայտարարություն

Գյումրու քաղաքապետարանն անժամկետ գործադուլ է հայտարարում: Այս մասին հայտնել է փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։

Չնայած փոխքաղաքապետի վերոնշյալ հայտարարությանը՝ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել, որում ասվում է, որ քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։ 

Հիշեցնենք՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները փորձել են խոչընդոտել իրավապահներին՝ Վարդան Ղուկասյանին դուրս բերել շենքից: Ոստիկանությունը տարածված հաղորդագրությամբ զգուշացրել է, որ իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը Հայաստանի օրենսդրությամբ կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։

Գյումրեցի որոշ պատգամավորներ և ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը տեղեկացրել են, որ Գյումրու մանկապարտեզների դռները փակ են. զանգել են ծնողներին և ասել՝ եկեք երեխաներին տուն տարեք, որպեսզի աշխատակազմը իջնի հրապարակ։ Նման պարտադրանք, ըստ նրա, եղել է նաև երթուղայինի վարորդներին: Գյումրու կանգառներում կուտակումներ են, երթուղայիններ չկան:

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես 1lurer.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին՝ քննվող վարույթի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանում իրականացվել են քննչական գործողություններ:

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը:

Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում