ՄՄարիամ Մխիթարյան

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը որոշել է մտնել խորհրդարան

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը որոշել է մտնել խորհրդարան

Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը որոշում է կայացրել մտնել խորհրդարան։ Այդ մասին հայտարարել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գիորգի Շարաշիձեն ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ խորհրդարանի ամբիոնից և տեղական սակրեբուլոյից հրաժարվելը ոչ միայն սխալ է, այլև հանցագործություն երկրի ու ժողովրդի նկատմամբ։

«Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 26-ի խորհրդարանի ընտրությունից հետո, մեր քաղաքական թիմը միաձայն որոշեց բոյկոտել խորհրդարանը։ Ցավոք, պետք է ընդունել, որ քաղաքական բողոքի այս ձևը չկարողացավ կանգնեցնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության «չարիքի մեքենան» և կանխել փաստացի իշխանությունների կողմից կործանարար որոշումներ կայացնելը, ինչպիսիք են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցումը, հակաժողովրդավարական և մարդու իրավունքները խախտող օրենքների ընդունումը, ավտորիտար ռեժիմի ամրապնդումը, խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնությունը, ազատ և արդար ընտրությունների գողությունը և բազմաթիվ այլ հանցավոր, հակաազգային և հակապետական ​​գործողություններ»,- հայտարարել է Շարաշիձեն։

Ըստ Գախարիայի կուսակցության՝ արդյունքում, «Վրացական երազանքը» հնարավորություն է ստացել արագ և անարգել ամրապնդելու ավտորիտարիզմը, ինչը, ի վերջո, հանգեցրեցլ է հոկտեմբերի 4-ի իրադարձություններին։

«Մենք ոչ մեկին չենք մեղադրում, բացի ինքներս մեզնից։ Բայց այսօր մենք մտադիր չենք գերի մնալ մեր սեփական սխալներին կամ պատրանքներին»,- ասել է «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում