ԼԼուսինե Մուրադյան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 42 մանկապարտեզներում տեղադրվել են տեսահսկման համակարգեր

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 42 մանկապարտեզներում տեղադրվել են տեսահսկման համակարգեր

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 42 մանկապարտեզներում տեղադրվել են տեսահսկման համակարգեր, որոնց արդյունքները, ըստ անհրաժեշտության, արձանագրվում են՝ ամսաթիվը և հստակ ժամն ամրագրելով: Դիտարկվող մանկապարտեզների ընտրանքն իրականացվում է ինչպես պլանավորմամբ կամ պատահականության սկզբունքով, այնպես էլ ահազանգերին արձագանքելով: Այդ մասին հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քննարկվել է նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի  33 հասցեում («Վերոնիկա») նոր մանկապարտեզի կառուցման հարցը, որի նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու խորհրդատվական աշխատանքները ձեռք բերելու մրցույթն արդեն կայացել է: Հաղթող մասնակիցն է «Երևաննախագիծ» ՓԲ ընկերությունը: Պայմանագիրը կնքվել է:  

Նաև զեկուցվել է, որ Երևանում շարունակվում է փողոցների միջին նորոգումը: Գործընթացն ավարտված է Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում, ավարտական փուլում է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում: Աշխատանքները շարունակվում են Էրեբունի վարչական շրջանի Էրեբունու և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցներում: Հաջորդիվ գործընթացը կմեկնարկի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում