ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ միջուկային զինանոցի համար պատասխանատու գործակալությունը հարկադիր պարապուրդի կուղարկի աշխատակիցների 80%-ին. CBS

ԱՄՆ միջուկային զինանոցի համար պատասխանատու գործակալությունը հարկադիր պարապուրդի կուղարկի աշխատակիցների 80%-ին. CBS

ԱՄՆ ազգային միջուկային անվտանգության գործակալությունը (NNSA), որը պատասխանատու է միջուկային զենքի արտադրության և պահպանման համար, մտադիր է իր աշխատակիցների 80 տոկոսին հարկադիր պարապուրդի ուղարկել շաթդաունի պատճառով, հայտնել Է CBS հեռուստաալիքը:

NNSA-ն ԱՄՆ Կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ շաբաթվա վերջին աշխատավարձերը վճարելու և ծախսերը հոգալու իր միջոցները սպառվում են, քանի որ օրենսդիրները մինչ այժմ չեն կարողացել համաձայնության գալ պետական ​​​​մարմինների ֆինանսավորումը երկարաձգելու օրինագծի շուրջ։

Գործակալությունը հայտնել է, որ մոտավորապես 1400 աշխատակից կուղարկվի չվճարվող արձակուրդի, 375-ը կշարունակեն աշխատանքը:

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը, որին ենթակա է գործակալությունը, հայտարարել է, որ մնացած աշխատակիցները գործառույթներ կիրականացնեն երեք ծրագրային ոլորտում՝ տեխնիկական սպասարկում, մշակում, արտադրություն և միջուկային զենքի անվտանգության ապահովում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում