2020-ի հունվարի 1-ից դեպի Արցախ հեռախոսազանգերը աստիճանաբար կէժանանան

2020-ի հունվարի 1-ից դեպի Արցախ հեռախոսազանգերը աստիճանաբար կէժանանան

2020-ի հունվարի 1-ից դեպի Արցախ հեռախոսազանգերը աստիճանաբար կէժանանան:

Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, ՀՀ և ԱՀ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները:

Նախագծով նախատեսվում է ըստ ժամանակացույցի, 2020 թվականի հունվարի 1-ից, յուրաքանչյուր տարի աստիճանաբար նվազեցնել «Ղ-տելեկոմ» ընկերության և «Վեոն Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները՝ 2025 թվականի հունվարի 1-ից հետո այն սահմանելով 5 դրամ/րոպե (առանց ԱԱՀ-ի):

Հիմք է ընդունվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետը, 37-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 7-րդ մասը և, հաշվի առնելով Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «Վեոն Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև 2019 թ. սեպտեմբերի 6-ին ստորագրված՝ փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում