ՎՎարդուհի Հարությունյան

Պատերազմը կարելի է ավարտել միայն այն դեպքում, եթե Ուկրաինան ռազմական առումով ուժեղ լինի. Մերց

Պատերազմը կարելի է ավարտել միայն այն դեպքում, եթե Ուկրաինան ռազմական առումով ուժեղ լինի. Մերց

Վոլոդիմիր Զելենսկին չի հասել իր նպատակներին Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, բայց Ուկրաինայի կապիտուլյացիայի տարբերակ չկա՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Նա կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնում բանակցությունները ցույց տվեցին Ուկրաինային բոլոր ուղղություններով եվրոպական օգնության ամրապնդման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ պատերազմը կարելի է ավարտել միայն այն դեպքում, եթե Ուկրաինան ռազմական առումով ուժեղ լինի:

Ուկրաինայի կապիտուլյացիան չի դիտարկվում, քանի որ, կանցլերի կարծիքով, այդ դեպքում Մոսկվան կարող է հարձակվել եվրոպական մեկ այլ երկրի վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում