ՆՆարե Ոսկանյան

«ՌեԱնիմանիան»՝ առանց գովազդային ազդագրերի

«ՌեԱնիմանիան»՝ առանց գովազդային ազդագրերի

Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը: Ներկայացված են 100-ից ավելի անիմացիոն ֆիլմեր, որոնք մրցում են  փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում:

Այս տարի փառատոնի կազմակերպիչները հրաժարվել են գովազդային ազդագրերից՝ տեղեկացրել է կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին: Նա նշել է, որ սոցիալական ցանցում գովազդը բավականաչափ ակտիվ է, իսկ քաղաքում չկան ազդագրեր, քանի որ նախընտրել են այդ գումարով մասնագետներ հրավիրել, որոնք դասընթացներ կվարեն կամ կմասնակցեն փառատոնին:

Փառատոնի ազդագիր կա միայն «Մոսկվա» կինոթատրոնում: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում