ՎՎարդուհի Հարությունյան

Զապորոժիեի ԱԷԿ-ում մեկնարկել է վնասված էլեկտրահաղորդման գծերի վերանորոգումը. Գրոսսի

Զապորոժիեի ԱԷԿ-ում մեկնարկել է վնասված էլեկտրահաղորդման գծերի վերանորոգումը. Գրոսսի

Զապորոժիեի ԱԷԿ-ում մեկնարկել է վնասված էլեկտրահաղորդման գծերի վերանորոգումը՝ հայտնել Է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:

«Չորսշաբաթյա անջատումից հետո սկսվել են ատոմակայանի արտաքին էներգամատակարարման վնասված գծերի վերանորոգման աշխատանքները։ Առանձին հատվածներում հրադադարի հաստատումը թույլ է տվել շարունակել աշխատանքները»,- նշել է պաշտոնյան:

Կազմակերպությունում հստակեցրել են, որ արտաքին էլեկտրամատակարարման վերականգնումը վճռորոշ նշանակություն ունի միջուկային անվտանգության համար: Նշվում է, որ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը ԱԷՄԳ-ի հետ կառուցողական փոխգործակցություն են ունեցել՝ ապահովելու վերանորոգման համալիր ծրագրի իրականացումը:

Սեպտեմբերի 23-ին Զապորոժիեի ԱԷԿ-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Եվգենյա Յաշինան հայտնել էր, որ կայանն անջատվել է էներգամատակարարման վերջին արտաքին գծից և անցել պահուստային սնուցման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում