ՄՄարո Թարվերդյան

Տավուշի համայնքային ոստիկանները 36-ամյա բնակչի տանը մարտական նռնակ և պայթուցիչ են հայտնաբերել

Տավուշի համայնքային ոստիկանները 36-ամյա բնակչի տանը մարտական նռնակ և պայթուցիչ են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այգեստան գյուղի 36-ամյա բնակիչը ապօրինի պահում է մարտական նռնակ՝ պայթուցիչով։

 

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 15-ին 36-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ պայթուցիչով նռնակը պահում է իր առանձնատանը։
 
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ այգեստանցու տանը հայտնաբերվել է «ՌԳԴ-5» մարտական նռնակ և նռնակի պայթուցիչ։

 

Կատարվում է նախաքննություն:
 
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում