ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինին դուր չեկավ Կիևին «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու գաղափարը. Թրամփ

Պուտինին դուր չեկավ Կիևին «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու գաղափարը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Տոմահավկ» հրթիռների թեման բարձրացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, և Պուտինին դուր չի եկել այդ զենքն Ուկրաինային մատակարարելու գաղափարը։

Միևնույն ժամանակ, Թրամփի խոսքով, այդ համակարգն արդյունավետ զենք է, և չնայած ԱՄՆ-ն այդ հրթիռների մեծ պաշար ունի, երկիրը, այնուամենայնիվ, դրանց կարիքը զգում է:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Կիևին «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու հարցը կքննարկվի Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջիկա հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով ամերիկացի և ռուս առաջնորդների միջև նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցը։

Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հետ զրույցի ժամանակ Պուտինը նշել է, որ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը պահպանում է լիարժեք ռազմավարական նախաձեռնությունը շփման գծի ամբողջ երկայնքով։

Ուշակովը հավելել է, որ Թրամփը «բազմիցս ընդգծել է Ուկրաինայում խաղաղության արագ հաստատման անհրաժեշտությունը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում