ԱԱննա Զախարյան

ՀՀ ԱԳ փոխնախարարը Կամպալայում քննարկել է Հայաստան-Ֆիլիպիններ համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ ԱԳ փոխնախարարը Կամպալայում քննարկել է Հայաստան-Ֆիլիպիններ համագործակցության խորացման հնարավորությունները

Հոկտեմբերի 16-ին Կամպալայում՝ Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ֆիլիպինների ԱԳ նախարարի՝ բազմակողմ և միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Չարլզ Խոսեի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել խորացնելու բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Ֆիլիպինների միջև առկա սերտ համագործակցությունը: Այս համատեքստում կողմերն առանձնահատուկ ընգծել են Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի շրջանակներում ձևավորված դրական փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին զարգացումները: Անդրադառնալով տարածաշրջանում ապաշրջափակման կարևորությանը` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում