ԱԱսպրամ Սարատիկյան

People-to People նախաձեռնությունը՝ կարևոր կամուրջ Եվրոպական միության և Հայաստանի միջև

People-to People նախաձեռնությունը՝ կարևոր կամուրջ Եվրոպական միության և Հայաստանի միջև

Հայաստանում Եվրամիության գրասենյակից հայտնում են, որ տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում People-to People (P2P) ենթակոմիտեի 11-րդ հանդիպումը։

 
Համագործակցության այս հարթակը կարևոր կամուրջ է Եվրոպական միության և Հայաստանի միջև՝ նպատակ ունենալով ամրապնդել կապերը և խթանել դրական փոփոխությունները։

Հանդիպման ընթացքում երկու կողմի ներկայացուցիչներն արդյունավետ քննարկումներ են ունեցել՝ նվիրված մարդկանց միջև համագործակցության բոլոր ոլորտներին՝ առողջապահությունից և գիտական հետազոտություններից մինչև կրթություն, երիտասարդություն, զբաղվածություն, ԶԼՄ-ներ և տեղեկատվական հասարակություն, ինչպես նաև ցուցադրել են մեր երկկողմ համագործակցության լայնությունն ու խորությունը։

 
ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ այս նախաձեռնություններում Հայաստանին աջակցելուն՝ երաշխավորելով, որ մեր գործընկերությունը բոլորի համար շոշափելի օգուտներ կբերի։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում