ՎՎարդուհի Հարությունյան

Երմակն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու տարբերակները

Երմակն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու տարբերակները

Ուկրաինական պատվիրակությունը՝ նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակի գլխավորությամբ, Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

Կողմերը քննարկել են Ուկրաինայի և Եվրոպայի համար երկարաժամկետ անվտանգության ճարտարապետության տեսլականը և այն քայլերը, որոնք կարող են ստիպել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։ Բացի դրանից՝ քննարկվել է Վաշինգտոնում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը:

Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է ռազմադաշտում անցնել հարձակման: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է որոշում ընդունի այդ առնչությամբ: Հոկտեմբերի 17-ին Թրամփ-Զելենսկի հանդիպման օրակարգի գլխավոր թեմաներից մեկը լինելու է Կիևին հեռահար Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում