ԱԱննա Զախարյան

Մարիամ Մկրտչյանը կանանց գրոսմայստերի կոչում կստանա

Մարիամ Մկրտչյանը կանանց գրոսմայստերի կոչում կստանա

Մարիամ Մկրտչյանը 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնության շրջանակներում լրացրել է իր վերջին՝ 3-րդ կանանց գրոսմայստերի նորման և առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Մարիամը երկրորդ խաղատախտակի վրա 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և բարելավել իր վարկանիշը 35 կետով: Այժմ նրա վարկանիշը 2353 է:

Նշենք, որ քանի որ Մարիամի վարկանիշը արդեն գերազանցում է անհրաժեշտ 2300-ի շեմը նա կստանա կանանց գրոսմայստերի կոչումը:

Շնորհավորում ենք Մարիամին և մաղթում նոր հաջողություններ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում