Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակումը՝ ՆԳ նախարարության հանձնառություն

ՏՏաթև Խաչատրյան

Լավագույնս մշակված ռազմավարական մոտեցում, ռազմավարական ծրագրեր, միջոցառումներ և վերջնարդյունքում փոփոխություններ, որոնք տեսանելի կլինեն հասարակության շրջանում. այս համատեքստում ՆԳ նախարարությունը «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հոկտեմբերի 8-ին նախաձեռնել էր Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում։

 

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ներկա էին ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների, Արդարադատության նախարարության, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը, անդրադառնալով հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող ընդգրկուն միջոցառումներին, նշել է, որ ռազմավարական ծրագիրն այդ համատեքստում ունի առանձնակի կարևորություն:

 

Նրա խոսքով՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, թիրախային խնդիրների վերհանման ու լուծման նպատակով ՆԳ նախարարությունը նախաձեռնել է Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները։

 

Փորձագետ Առնոլդ Վարդանյանն իր խոսքում նշել է, որ Հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման սկզբունքներում կարևոր են միջազգային փորձի ուսումնասիրությունը, առաջնահերթություն պահանջող խնդիրների որոշակիությունն ու առկա ռեսուրսների գնահատումը։

 

Շեշտվել է, որ Հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության վրա, նախանշվել են ոլորտի խնդիրներն ու անելիքները։

 

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի շրջանակում ներկայացված առաջարկների շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

 

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում