ԴԴավիթ Մուրադյան

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։33-ին. Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Nissan, Ford և Toyota մակնիշների ավտոմեքենաները․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել Nissan մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում