ԼԼուսինե Մուրադյան

Հնաբերդ գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. վարորդը հոսպիտալացվել է

Հնաբերդ գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. վարորդը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08։59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հնաբերդ գյուղի սկզբնամասում Chery մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում