ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի վարչապետը չի ընդունել ԵԱՀԿ գործող նախագահին

Վրաստանի վարչապետը չի ընդունել ԵԱՀԿ գործող նախագահին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղյալ է հայտարարել ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ հանդիպումը։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երեկվա «անօրինական հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարություններ տարածելու պատճառով վարչապետը չեղարկել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված հանդիպումը»։

Հաղորդվում է, որ Վալտոնենը երեկ ժամանել է Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ տեղի էր ունենում բողոքի ակցիան, և սոցիալական ցանցերում հրապարակել է հանրահավաքից տեսանյութ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում