ԱԱրամ Մարանդյան

Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար մնացել է հինգ տարի, սակայն աստճանական փոփոխությունները բավարար չեն լինի. Հովհաննիսյան

Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար մնացել է հինգ տարի, սակայն աստճանական փոփոխությունները բավարար չեն լինի. Հովհաննիսյան

ՄԱԿ Տնտսոցխորհի փոխնախագահ, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը համանախագահել է  ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի և Տնտեսական և սոցիալական խորհրդի տարեկան համատեղ նիստը՝ Երկրորդ կոմիտեի նախագահ, Գամբիայի ՄՆ Լամին Դիբբայի հետ համատեղ։ Այս մասին հայտնել է ներկայացուցչությունը:

Քննարկումներում ընդգծվել է մասնատված, նախագծային մոտեցումներից դեպի իսկապես համակարգային և ռիսկերի գնահատման վրա հիմնված ֆինանսավորման անցում կատարելու անհրաժեշտությունը, որը համատեղ նպատակների շուրջ կմիավորի պետական, մասնավոր, արտոնյալ և նվիրատվական ռեսուրսները։

Իր խոսքում դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար մնացել է ընդամենը հինգ տարի, սակայն աստիճանական փոփոխությունները բավարար չեն լինի։

«Ընդգծեց գործընկերությունների վերաիմաստավորման կարևորությունը՝ պետական-մասնավոր համագործակցությունից մինչև բազմակողմ համագործակցություն՝ մարդկանց և մոլորակի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու համար։

Մասնակիցները կիսվեցին ներառական, գենդերազգայուն և տեղական մակարդակով լուծումների փորձերով, որոնք խթանում են սննդի համակարգերի և կանաչ վերափոխմանը, կայուն կենսապահովմանը: 

Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին պետական բյուջեները, մասնավոր ներդրումները և բազմակողմանի աջակցությունը համադրելու եղանակները՝ լայնածավալ հասարակական փոխակերպումների խթանման համար:

Համատեղ նիստի ընթացքում վերահաստատվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի և Երկրորդ կոմիտեի հանձնառությունը՝ ամրապնդելու համագործակցությունը և իրականացնելու համակարգված գործողություններ՝ ուղղված Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում