ԱԱնժելիկա Ժամհարյան

Ավարտին է մոտենում շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը. ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

Ավարտին է մոտենում շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը. ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

Շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Մանվել Առաքելյանը ունի 7.5 միավոր և գտնվում է 3-րդ հորիզոնականում: Տիգրան Համբարձումյանը ունի 6.5 միավոր և գտնվում է 21-րդ հորիզոնականում:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 7 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ռուդոլֆ Փաշիկյանը ունի 6.5 միավոր և գտնվում է 17-րդ հորիզոնականում: Վահե Սուքիասյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը ունեն 6 միավոր և համապատասխանաբար գտնվում են 20-րդ և 25-րդ հորիզոնականներում։

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը և Անի Ավետիսյանը ունեն 6 միավոր և համապատասխանաբար գտնվում են 21-րդ և 26-րդ հորիզոնականներում։

Վերջին խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 15:30-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում