ԱԱրամ Մարանդյան

Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է

Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» օրակարգային կետի ներքո ՄՆ խորհրդական Վարդուհի Մելիքյանն իր ելույթում  անդրադարձել է վերջին տարիներին մարդկության դեմ ուղղված հանցագործությունների աճին, ինչպես նաև պատասխանատվության հարցում առկա մարտահրավերներին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

Ընդգծվել է միջազգային դատարանների արդյունավետ գործունեությունն ու միջազգային  հումանիտար իրավունքի դինամիկ զարգացման անհրաժեշտությունը։

«Կանխարգելումը կարևոր շրջանակ է հանդիսանում խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում կարևորագույն հարցերի հասցեագրման և ՄԱԿ տարբեր ճյուղերի համակարգման տեսանկյունից։ Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է եղել։ Այս համատեքստում ընդգծվեցին նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Երևանում անցկացված 5-րդ Գլոբալ ֆորումը, ՀՀ-ի անդամակցությունը միջազգային հումանիտար իրավունքի ոլորտում քաղաքական հանձնառությունների խթանմանն ուղղված գլոբալ նախաձեռնությանը, 2025թ․ Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը՝ Ցեղասպանության միջազգային օրվա 10 ամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպում կազմակերպելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում