ԳԳոհար Սարգսյան

ՇՄ նախարարը և ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղարը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

ՇՄ նախարարը և ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղարը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

«ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ հանդիպու ունեցանք COP17-ի կազմակերպման ու անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի ոլորտային ներկայացուցիչների հետ»,- սոցցանցում գրել է Համբարձում Մաթևոսյանը:

 

Շրջակա միջավայրի նախարարը գործընկերոջ հետ քննարկել են  համաժողովի նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես` ենթակառուցվածքների բարելավման և միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման ուղղությամբ։
 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Մերիդիան» էքսպոկենտրոնի ղեկավարների հետ համագործակցությանը։ Քննարկվել է կենտրոնի վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացքը, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին և լիարժեքորեն սպասարկի COP17-ի պահանջներին։

 

Նախարարը նաև նշել է, որ միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում նախատեսվել է վերաբաշխում․ 5775.0 մլն դրամ կուղղվի COP17 համաժողովի կազմակերպման աշխատանքներին։ Այս միջոցները կծախսվեն «Մերիդիան» էքսպոկենտրոնի բարեկարգման և տեխնիկական հագեցման վրա։
 

«Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես պատասխանատու, ժամանակակից ենթակառուցվածքներով և բնապահպանական արժեքները հստակ կիսող երկիր՝ բարձր մակարդակով կազմակերպելով COP17 համաժողովը»,- գրառման վերջում նշել է նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում