Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Զախարյան

ՀՀ ԱԳ փոխնախարարը Հաագայում քննարկել է COP17-ի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԳ փոխնախարարը Հաագայում քննարկել է COP17-ի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարները

Հաագա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության կենսաբազմազանության հարցերով գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և մոտեցումները՝ 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և դրա արդյունավետ անցկացման հարցում:  

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է համաժողովի առանցքային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համար և այս համատեքստում կարևորել է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրումը: Շեշտվել է, որ COP17-ի օրակարգում են լինելու ռեսուրսների մոբիլիզացման, Կոնվենցիայի կայուն ֆինանսական մեխանիզմի ձևավորման հարցերը, ինչպես նաև կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման հարցերում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածության ապահովումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Վահան Կոստանյանը կարևորել է Կալիի հիմնադրամին ֆինանսական հատկացումների ապահովումը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են բարձր մակարդակով տարվող ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով արդյունավետ և զարգացող համագործակցությունը, ինչպես նաև ոլորտային փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում