ՏՏաթև Խաչատրյան

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարը Երևանում է. քննարկվել են COP17-ի կազմակերպչական հարցեր

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարը Երևանում է. քննարկվել են COP17-ի կազմակերպչական հարցեր

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերին։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ-ից:

 

Տիկին Շոմեյքերի հերթական այցն է Հայաստան՝ ծանոթանալու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (#COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին, որը 2026 թվականին կայանալու է մեր երկրում։

 

Զրույցի ընթացքում քննարկվել են կազմակերպչական ընթացքը, ենթակառուցվածքային և մասնագիտական պատրաստությունները, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք #COP17-ը բացում է Հայաստանի համար՝ որպես տարածաշրջանային հարթակ՝ կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական համագործակցության ոլորտում։

 

Այս համաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու որպես պատասխանատու գործընկեր՝ համաշխարհային բնապահպանական օրակարգի ձևավորման գործընթացում։ Կարևորվել է միջազգային համագործակցությունը՝ գիտելիքի, փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակման միջոցով՝ ընդհանուր նպատակի՝ կենսաբազմազանության պահպանությանը հասնելու համար։

 

Նախարարը նշել է, որ համատեղ և հետևողական աշխատանքի շնորհիվ արժանապատվորեն կընդունենք այս կարևոր միջոցառումը՝ ևս մեկ անգամ ցույց տալով մեր երկրի պատրաստակամությունն ու ներուժը՝ աջակցելու համաշխարհային բնապահպանական նախաձեռնություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում